Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց. Փաստաբան
Քաղաքական
15:17 11/01/2026
Հայաստան

Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց. Փաստաբան

«Իմնեմնիմի»-ի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ շինծու քրգործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց («կարցեր»), քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց»։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեկան դատարանի Մասիվի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը հունվարի 9-ին բավարարեց հանրային մեղադրողի միջնորությունը և «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացրեց 3 ամիս ժամկետով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց. Փաստաբան