Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մի լռեք, կարող է հաջորդը դուք լինեք». «Անտիֆեյքի» երթը՝ ի պաշտպանության Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի
Ի պաշտպանություն քաղբանտարկյալներ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի, «Անտիֆեյք» կայքի թիմը իրազեկման քայլեր իրականացրեց Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա։
«Անտիֆեյք» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը հայտարարեց, որ իրենց ակցիայի ու երթի նպատակն է իրազեկել՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ապօրինի կալանավորման, նախօրեին դատարանի որոշմամբ կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու որոշման մասին։
«Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավրված են իրենց քաղաքական խոսքի, ընդդիմադիր կեցվածքի, ազատ կամարտահայության համար։
Այս վարչախմբի օրոք փորձ է արվում լռեցնել ազատ խոսքը, ազատ կամարտահայտությունը, քաղաքական ընդդիմախոսներին»,- ասաց Ֆիդանյանը։
«Ազատության քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին», «Ազատություն ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին»՝ վանկարկեցին ակցիայի մասնակիցները։
«Հայաստանում չի գործում մարդու իրավունքները, դադարել է գործել օրենքի գերակայությունը։
Հայաստանոմ կան տասնյակ քաղբանտարկյալներ, այս իշխանությունների օրոք փորձ է արվում վերջնականապես հաստատել ավտորիտար իշխանություն»,- ասաց Ֆիդանյանը։
Երթի ավատին «Անտիֆեյք» կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն ասաց, որ իրենց պահանջն է Հայաստանի իշխանություններից՝ անհապաղ դադարեցնել ոտնձգությունները խոսքի ազատության դեմ, դադարեցնել քաղաքական հետապնդումն իրենց գործընկների դեմ ու ազատել նրանց, դատական իշխանություններից ակնկալում են գործել օրենքի և իրավունքի սահմաններում, դատական իշխանությունից պահանջում են անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին, չդառնալ իրավական խուլիգանական օղակի շարունակության մաս։
«Դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին՝ ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը Սամսոնյանի և Սաղաթելյանի դեմ իրականացվող գործընթացում խոսքի ազատության դեմ ոտնձգության համատեքստում։ Մի լռել, կարող եք հաջորդը դուք լինեք»,- ասաց Ա. Մաթևոսյանը։
Նա դիմեց նաև ընդդիմադիդր գործիչներն՝ նշելով, որ բաց են քննարկումների համար, ակնկալում են աջակցություն իրենց սկսած պայքարում, ակնկալում են համագործակցություն. «Դիմում եմ քաղաքական դերակատարներին՝ ակնկալիքով, որ մեզ մեր պայքարում միայնակ չեն թողնելու, կանգնելու են մեր կողքին՝ վերջ տալու Հայաստանում ազատության բռնաբարության շարունակականությանը»,- ասաց Ա. Մաթևոսյանը՝ վանկարկելով՝ «ազատության Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, ազատություն ռեժիմի բոլոր գերիներին»։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունն ու Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացրել 3 ամիս ժամկետով։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։
Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։