Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սամսոնյանը հացադուլ է հայտարարում, քանի որ այս երկրում իրավաբանությունը դառնում է ֆարս. Ռուբեն Մելիքյան
«Հացադուլը ծայրահեղ միջոց է, հատկապես, բանտում գտնվող քաղաքական գործունեություն իրականացնողի համար։ Սա ևս մի ցավալի արձանագրում է, որ մեր մոտ օր-օրի մահանում են իրավաբանության վերրջին նշույլները»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ այդ մասին է խոսում Նարեկ Սամսոնյանի հացադուլ հայտարարելը և այն իր համար, որպես Սամսոնյանի ընտանիքի քավոր, շատ ցավալի է։
Փաստաբանն ասաց, որ դեկտեմբերի 14-ին ստացել էին Սամսոնյանի դեմ նախորդ մեղադրանքի գործով Վերաքննիչ դատարնի որուշումը, որով նա արդարացվում էր և սպասում էին, որ հունվարի 9-ին դատավորը կալանքը երկարացնելու միջնորդություն չի բավարարի, բայց այդպես չեղավ և Սամսոնյանը հացադուլ հայտարարեց, ինչի մասին նախօրոք տեղեկացրել էր։
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ նոր է դուրս գալիս Արմավիր ՔԿՀ-ից, որտեղ տեսակցել է Նարեկ Սամսոնյանին, որին, ըստ կարգի, տեղափոխել են առանձին բանտախուց,մենախուց, որպես հացադուլ հայտարարած։
«Կարևորն այն է, թե ինչու է այս մարդը հացադուլ հայտարարում, քանի որ այս երկրում իրավաբանությունը դառնում է ձևականություն, դառնում է ֆարս, բայց այնպես չէ, որ նոր է դառնում, ուղղակի հիմա ոչ ձևրական հատվածն էլ է կամաց-կամաց զրոյանում։ Որովհետև ինչ-որ մի հակահայ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներ խնդիր են դրել ամեն գնով իրենց աթոռները պահել»-ասաց Մելիքյանը՝ նշելով, որ երբևե որևէ իշխանություն Հայաստանում նման ձևով կառչած չի եղել իրենց աթոռից, որովհետև առանց իշխանության ոչնչություն են և մեծ հանցանքներ են գործել։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեկան դատարանի Մասիվի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը հունվարի 9-ին բավարարեց հանրային մեղադրողի միջնորությունը և «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացրեց 3 ամիս ժամկետով։