Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են Իրանում 544 զոհի մասին
Քաղաքական
10:55 12/01/2026
Տարածաշրջան

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են Իրանում 544 զոհի մասին

Հարևան Իրանում արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը։ CNN-ը, վկայակոչելով HRANA-ի նոր տվյալները, հայտնում է, որ վերջին 15 օրերի ընթացքում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 544 մարդ, այդ թվում 8 երեխա։ Իրանի ողջ տարածքում ավելի քան 84 ժամ անջատված են եղել ինտերնետն ու բջջային կապը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին բանակցությունների  կոչ է արվել, քանի որ իր վարչակազմը քննարկում է միջամտության ռազմական հնարավոր տարբերակները։ Իր հերթին,  Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է, որ ամերիկյան ռազմական և առևտրային բազաները կդիտարկվեն որպես հակադարձման թիրախներ, եթե ԱՄՆ-ն ռազմական միջամտություն իրականացնի։

Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Իրանի սահմաններից դուրս։ CNN-ը գրում է, որ Լոս Անջելեսում մի անձ ձերբակալվել է Իրանի կառավարության դեմ բողոքի ցույց անող ցուցարարների մեջ բեռնատարով մխրճվելուց հետո։ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, երբ Լոնդոնում մի ցուցարար պոկել է Իրանի դեսպանատան դրոշը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder