Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության ցածր ակտիվություն
Առողջություն
13:24 12/01/2026
Հայաստան

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության ցածր ակտիվություն

2026 թվականի 2-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ ընդհանուր դեպքերի գրեթե 68%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են՝ 1.3 անգամ։

Հոսպիատալացված դեպքերի 92․8%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder