Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
20:23 13/01/2026
Տարածաշրջան
Թրամփը Իրանի ցուցարարներին կոչ է արել գրավել կառավարական շենքերը
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք կառավարական շենքերը։ Պահպանեք մարդասպանների և բռնարարք կատարողների անունները։ Նրանք ծանր գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է»,-գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։
Դոնալդ Թրամփը իր ուղերձն ավարտել է «MIGA» հապավումով, որը նշանակում է «Make Iran Great Again» (Կրկին Իրանը հզոր դարձրեք)։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder