Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջին միջանցքի զարգացումը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար. Բոչորիշվիլի
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին խոսել է Աբու Դաբիում ընթացող կայուն զարգացմանը նվիրված համաժողովի մասին։
Նրա խոսքով, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ միջոցառումը կկենտրոնանա Միջին միջանցքի զարգացման և դրա հեռանկարների վրա։
«Կարևոր է քննարկել մեր տարածաշրջանի տարանցիկ ներուժը և համապատասխանաբար ընդգծել այն՝ հաշվի առնելով, որ միջազգային համագործակցության զարգացման համատեքստում Միջին միջանցքի զարգացումը կենսական նշանակություն ունի Վրաստանի առաջնահերթություններին հասնելու համար»,-նշել է Բոչորիշվիլին։
Արտգործնախարարը նաև ընդգծել է համաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումները տարբեր խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Նրա խոսքով, Միացյալ Արաբական Էմիրությունների ընկերությունների հետ համագործակցությունը կարևոր է Վրաստանի համար, քանի որ նրանք ներկայումս հաջողությամբ գործում են երկրում և իրականացնում են մի շարք նշանակալի նախագծեր՝ նպաստելով վրացական տնտեսության զարգացմանը։