Նախ ես չեմ պատրաստվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել. Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ սպառազինման մասին
Քաղաքական
13:08 13/01/2026
Հայաստան

Նախ ես չեմ պատրաստվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել. Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ սպառազինման մասին

«Ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ մենք կրճատում ենք բանակը։ Ես ասացի, որ բանակի համալրումը շարունակվել է պայմանագրային սկզբունքով»,-2025-ի տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա բացատրեց, որ իր այդ արտահայտությունը նշանակում է, որ իրենք հետևողականորեն բանակը դարձնում են պրոֆեսիոնալ։

Անդրադառնալով սպառազինության գնման մասին հարցին՝ պաշտպանության նախարարն ասաց.

«Նախ ես չեմ պատրաստվում որևէ երկրի այդ թվում՝ նաև Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել, սա մեր կառավարության դիրքորոշումն է։ Բայց միևնույն ժամանակ այն չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը»։

 Պապիկյանը հիշեցրեց, որ արդեն հայտնել է «խոսուն թվերի մասին, որը դրա վառ վկայությունն է»։

«Ինչ վերաբերում է պլաններին, ապա պլաններ «Ա», «Բ», «Գ» զինված ուժերը միշտ ունենում են, բայց չեմ կարծում, որ մեր այսօրվա քաղաքականության և իրականության մեջ կա ինչ որ դիսոնանս, որպեսզի մենք  պլաններ «Ա» կամ «Բ» դիտարկենք, կամ քննարկենք։ Կարծում եմ, որ ամեն ինչ կգնա այնպես, ինպես մեք կանխատեսում ենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder