Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես սուտ չեմ խոսում. Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ ու լռի. Սուրեն Պապիկյան
«Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ, պատիվ ու լռի: Եվ հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել, որոհետև դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունն ամբողջությամբ, նաև իրենց օժանդակությամբ է, որ կարվել միայն մեր վրա»,- ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Պապիկյանը ԱԺ-ոիմ հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմում պարտության հիմնանակ պատճառը պահեստազորի անպատրաստությունն էր, ինչին Մովսես Հակոբյանը պատասխանել էր, որ նա սուտ է խոսում։
Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, թե սուտ չի խոսում։
«Կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս ես Մովսես Հակոբյանին արձագանքեմ նույն ոճով: Ես սուտ չեմ խոսում, դա բոլորին պարզ է ու դա 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է»,-հայտարարեց Պապիկյանը: