Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, սակայն դա չի արձանագրվել, զննել են ու ասել՝ ոչ մի առողջական խնդիր չի հայտնաբերվել. Վարդևանյան
Իրավունք
16:18 13/01/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, սակայն դա չի արձանագրվել, զննել են ու ասել՝ ոչ մի առողջական խնդիր չի հայտնաբերվել. Վարդևանյան

«2025 թվականի հունիսի 18-ից մինչև դեկտեմբերի 30-ը եղավ մեկ դատավոր, ով պատկերացրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքում կալանքից բացի կա այլ խափանման միջոց, քանի որ մինչ այդ պահը նշվածը որևէ ձևով չէր արձանագրվում»,- ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ հենց դեկտեմբերի 30-ին Հակակառուպցիոնի դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշմամբ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոփոխվեց տնային կալանքի՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով, լրացուցիչ սահմանափակումներով՝ հրաարակային խոսքին վերաբերող։

Նա հարցադրում արեց, թե արդյո՞ք նշվածը մեծ հաջողություն էր։

«Բնականաբար, ոչ։ Սամվել Կարապետյանի  գործով, ըստ էության, հաջողություն արձանագրելու հանգամանք չունենք էլ, քանի որ այստեղ գործ չկա, երբ գործ չկա, դրանում հաջողություն արձանագրելու երևույթն էլ անկեղծ չի հնչում»,- ասաց փաստաբանը։

Հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո, Վարդևանյանի խոսքով, 2026 թվականի հունվարի 5-ին քննչականի և դատախազության կողմից կատարվել են 2, հավանաբար իրենց ընկալմամբ,  չափազանց կարևոր գործողություններ՝ արգելել են Սամվել Կարապետյանին իր հոր՝ առաջին մեռելոցին մասնակցելուց, և նույն օրը Վերաքննիչ հակակառուպցիոն դատարան մուտքագրել է վերաքննիչ բողոք։

«Ինչ են գրել բողոքում՝ բառացիորեն իրավական հիմնավորվածության տեսանկյունից դա զրո է։ Հիմքը նրանում է՝ ինչի՞ համար կալանք չլինի»,- ընդգծեց Սամվել Կարապետյանի պաշտպանը։

Նա հայտնեց, որ հունվարի 12-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորը վարույթ է ընդունել դատախազի բողոքը. «Դատավորն նախատեսել է մինչև հունվարի 15-ը պետք է ներկայացվեն գրավոր դիքորոշումները, իսկ հունվարի 16-ին պետք է հրապարակվի դատական ակտը։ Որտե՞ղ է շտապում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը»։  

Վարդևանյանն անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի առողջական վիճակին, թեև նա մշտապես դեմ է եղել այս հանգամքներից որևէ մեկին անդրադառնալ։

«Մեկ հանգամանք ենք ուզում բացահայտել. Սամվել Կարապետյանը տնային պայմանների պարագայում այցելեց բժշկական հաստատություն, ունեցավ համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, պարզվեց, որ իր մոտ հետ-անցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, ունեցել է երկու ամսվա վաղեմություն։ Գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ երկկողմանի թոքաբորբով անձ է լինում՝ Սամվել Կարապետյանը և դա չի ախտորոշվում, չի արձանագրվում։

Մեր կողմից գրություններ գրվել են, պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են ստուգումներ ապահովել, մեզ հայտնել են, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերվել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder