Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար
Տնտեսություն
11:18 13/01/2026
Տարածաշրջան

Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար

«Այս պահից ուժի մեջ մտնող որոշմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների հետ բոլոր բիզնեսների համար: Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,-«Դոյչե վելեի» փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում:

Bloomberg-ի տվյալներով՝ Իսլամական Հանրապետության ամենակարևոր առևտրային գործընկերների թվում են Հնդկաստանը, Չինաստանը և Թուրքիան:

Միևնույն ժամանակ, ըստ իրչանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան, Միացյալ նահանգների Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը:

«Եթե չեք կարող հեռանալ, գտեք անվտանգ տեղ ձեր տանը կամ այլ անվտանգ շենքում: Ունեցեք սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախկինում հարյուրավոր ցուցարարների մահվան մասին հաղորդագրություններից հետո Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Իրանում գործողությունների «շատ կոշտ» տարբերակներ, այդ թվում՝ ավիահարվածներ: Իրանի մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ երկրում բողոքի ցույցերի ճնշման ընթացքում զոհվել է առնվազն 648 մարդ, այդ թվում՝ ինը անչափահաս:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար