Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունվարի չորսին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանն անձամբ լծվել է իր պատկերացրած եկեղեցու կանոնադրությունը գրելու գործին, որի մասին, ի դեպ, նշված է հրապարակած քայլերում, այն է՝ ընդունել նոր կանոնադրություն․ «Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։
Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր՝ գրանցման։ Փաշինյանը «վիզ է դրել» մինչեւ համապետական ընտրությունները «դախազ» վարկաբեկել ու քայքայել ՀԱԵ-ն, զուգահեռաբար նոր կառույց ձևավորել․ նպատակը երկրում խոր հիասթափության, ապատիկ մթնոլորտի ձեւավորումն է, որը կնպաստի հունիսին իր վերարտադրությանը և տպավորություն կստեղծի, թե ինչ հզոր ու անպարտելի է ինքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։