Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի
Քաղաքական
16:23 14/01/2026
Հայաստան

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի։  Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը։ 

«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հայտնել է, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder