Գործընթացն իրականացվել է որպես ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ 4 հայ գերիների վերադարձի մասին
Քաղաքական
16:39 14/01/2026
Հայաստան

Գործընթացն իրականացվել է որպես ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ 4 հայ գերիների վերադարձի մասին

Ադրբեջանի կողմից Հայաստանին  գերիներ փոխանցման գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ 

«2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից 4 գերիները հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ 

Նա հայտնել էր նաև, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder