ԱՄՆ-ի հետ ԹՐԻՓՓ-ին Թուրքիայի, Ռուսաստանի ներգրավման հարց չի քննարկվել. Միրզոյան
Քաղաքական
11:52 14/01/2026
Հայաստան

ԱՄՆ-ի հետ ԹՐԻՓՓ-ին Թուրքիայի, Ռուսաստանի ներգրավման հարց չի քննարկվել. Միրզոյան

«Մի կողմից` Հյուսիս-Հարավ, մյուս կողմից` ԹՐԻՓՓ ենթակառուցվածքները, որոնք  արևելք-արմուտք կամ արևմուտք-արևելք շարժ են ենթադրում, միասին կազմելու են խաչմերուկ, այն խաղաղության խաչմերուկը, որի տեսլականը մենք ունենք և կիսվելու ենք աշխարհի ու հայաստանյան հանրության հետ»,- Վաշինգտոնից ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ շրջանակի փաստաթղթի վերաբերյալ։

Նա նաև հայտնեց, որ ամերիկյան կողմի հետ ԹՐԻՓՓ-ին Թուրքիայի ներգրավման հարց չեն քննարկել, ԹՐԻՓՓ-ն ինչպես կար, այնպես էլ այս պահին կա Հայաստան-ԱՄՆ համատեղ բիզնես գործունեություն։

«Եթե ապաշրջափակման համատեքստում դիտարկենք, ակնհայտ է, որ միայն Հայաստանի-Ադրբեջան ապաշրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործարկմամբ ենթադրյալ Ասիա-ԵՄ մեծ լոգիստիկ նոր անցումը չի ստեղծվի, չի ապահովվի, Հայաստանի ապաշրջափակումն էլ ամբողջական չի լինի։

Թուրքիայի հետ այս ուղղությամբ խոսակցություն կա, և բավական կոնստրուկտիվ խոսակցություն է, կարծում եմ՝ մոտ ապագայում շոշափելի առաջընթաց և քայլեր կունենանք։

Բոլորիս ընկալումն այն է, որ բեռները կամ մարդիկ Ասիայից կարող են գալ Ադրբեջան, այնուհետև ԹՐԻՓՓ ենթակառուցվածքներով Հայաստանի տարածք, Նախիջևան, այնտեղից կրկին Երասխով՝ Հայաստան, եթե երկաթուղու մասին ենք խոսում։ Եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, հաստատ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։

Ըստ նրա, տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման և  տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ ԹՐԻՓՓ -ի մասով։

Միրզոյանն ասաց, որ ԹՐԻՓՓ-ին ՌԴ մասնակցության հնարավորությունը նույնպես չի քննարկվել։

«ԹՐԻՓՓ-ի շրջանակները մեծ հաշվով արդեն պարզ են, բայց նաև կրկին մեծ ապաշրջափակում բոլոր հարևաններին՝ անմիջական, մի փոքր հեռու, տարածաշրջանի երկրներին ձեռնտու մեծ շարժը  չի կարող և նպատակ չունենք որևէ կերպ ՌԴ-ին դուրս թողնենք։ Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայացվածություն ունի։

ԹՐԻՓՓ-ում ոչ, բայց որպես դրան շարունակություն, դրան առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է ստեղծվել ՌԴ համար»,- նշեց Արարատ Միրզոյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder