«Հրապարակ». Ով կնշանակվի Շվեյցարիայի թեմի հոգևոր առաջնորդ
Օրվա մամուլ
09:02 14/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Ով կնշանակվի Շվեյցարիայի թեմի հոգևոր առաջնորդ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, առաջիկայում Շվեյցարիայի թեմի հոգևոր առաջնորդ է նշանակվելու Գեղարքունիքի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ Տ.Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը։ Վեհափառի այս որոշումը նախապես իմանալով էր, որ առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն օրեր առաջ հայտարարեց, որ միանում է Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» մասին հայտարարությանը։

Հայտնի է, որ Շվեյցարիայի հոգևոր թեմը տևական ժամանակ է՝ զրկված է առաջնորդից, թեմը ղեկավարում էր տեղապահը` Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը, նա ախորժակ է ունեցել՝ թեմի առաջնորդ դառնալ, անգամ սակարկել է Վեհափառի հետ, շանտաժ արել, որ եթե իրեն չնշանակի, ապա կմիանա Փաշինյանին, սակայն Վեհափառը շանտաժի առաջ չի ընկրկել։ Ալճանյանը սակարկել է այլ եվրոպական թեմի առաջնորդի համար, սակայն դա էլ գլուխ չի եկել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder