«Հրապարակ». Սեփական թիմում Փաշինյանի հակաեկեղեցական գործողությունները հավանության չեն արժանանում
Օրվա մամուլ
08:54 14/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Սեփական թիմում Փաշինյանի հակաեկեղեցական գործողությունները հավանության չեն արժանանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտնեց, որ այլևս չի տեղեկացնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի։ Ասաց, որ առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի Սուրբ և անմահ պատարագի, բացառությամբ այն դեպքերի, երբ կլինի աշխատանքային կամ այլ անհաղթահարելի պատճառ։ Եվ կոչ արեց չսպասել, որ իր հետ լինեն պատարագի` ինքնուրույն գնալ ու «հարամել» պատարագները` թույլ չտալ, որ կաթողիկոսի անունը հնչեցնեն:

Կան խոսակցություններ, որ Փաշինյանի այս որոշման պատճառն այն է, որ անգամ սեփական թիմում իր հակաեկեղեցական գործողությունները հավանության չեն արժանանում, հաշված ՔՊ-ական պատգամավորներ են մասնակցում ոչ կանոնական պատարագներին, որոնց ժամանակ զեղչվում է Վեհափառի անունը, և որպեսզի զերծ մնա ավելորդ շահարկումներից, և նրա երեսով չտան, որ իր ուսապարկերն անգամ իր հետ համաձայն չեն, որոշել է իբր առանց նախապես տեղեկացնելու այցելել պատարագների։

Ուշագրավ է, որ վերջին պատարագին, որին ներկա էր Փաշինյանը, Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում նրա կողքին հաշված թիմակիցներ կային, նախարարներից` Գևորգ Պապոյանը, պատգամավորներից` Ալխաս Ղազարյանը, Բաբկեն Թունյանը և մասիսցի նորաթուխ պատգամավորուհի Էսթեր Այվազյանն ու մարզային իշխանիկները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder