Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ասել է՝ որ Հայաստանում եմ՝ լավ եմ. Ավանեսյանը փոխանցեց Վագիֆ Խաչատրյանի խոսքերը
«Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը»,- Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոցում լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մինչ այդ նա տեսակցել էր Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ Խարատրյանն այս պահին հետազոտման ընթացքի մեջ է։
«Գիտենք, որ նա ուներ քրոնիկ վիճակ, մենք պետք է նաև հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմն արդեն հետագա բուժման ընթացքի մասին որոշում կկայացնի»,-ասաց առողջապահության նախարարը։
Նա չցանկացավ մանրամասներ հայտնել, այլ վստահեցրեց, որ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում․ «Այս պահին նա նորմալ վիճակում է։ Ասել է՝ որ Հայաստանում եմ՝ լավ եմ»։