Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էդ պրեմիա ստացողները մեջն էին, չէ՞. Ներկաներից մեկը՝ միասնական աղոթքից հետո
Բագրատ Սրբազանն այսօրվա դատական նիստում էլ դատավարության մասնակիցներին ու դահլիճում ներկա կողմնակիցներին հրավիրեց միասնական աղոթքի։
«Հրաժարվում ենք սատանայից,
Նրա չար զորությունից,
Նրա չար խորհուրդներից,
Նրա պատրանքներից,
Չար կամքից,
Չար կամքը կատարողներից..»։
Ավարտին դատարանի դահլիճում ներկաներից մեկը հարցրեց. «Էդ որ ասում եք, պրեմիա ստացողները մեջն էին, չէ՞»։ Սա հարուցեց մյուսների ծիծաղը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ու սոցցանցերում ակտիվորեն քննարկվում ու քննադատության է արժանանում այն, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ ՔՊ-ական նախարարներից ու մյուս պաշտոնյաներից յուրաքանչյուրը միլիոնավոր դրամների պարգևավճար է ստացել։
15 րոպե ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվում է։