Շատ լուրջ կասկածներ ունենք. Դավիթ Ղազինյանը միջնորդեց ՀԾԿՀ-ի նախագահին հրավիրել դատարան
Իրավունք
16:32 15/01/2026
Հայաստան

Շատ լուրջ կասկածներ ունենք. Դավիթ Ղազինյանը միջնորդեց ՀԾԿՀ-ի նախագահին հրավիրել դատարան

«Շատ լուրջ կասկածներ ունենք, որ հանձնաժողովի նախագահն անձամբ մասնակցել է այդ վարույթի նյութերի պատրաստմանը և ամբողջությամբ տեղեկացված է դրանից»,- ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը բողոքարկման «Տաշիր կապիտալն» ընդդեմ ՀԾԿՀ-ի դատական նիստում ասաց ՀԷՑ փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։ 

Նա նշեց, որ վարչական վարույթի ժամանակ հանձնաժողովը աշխատակարգ ունի, որ  ՀԾԿՀ աշխատակազմը կազմում է ամբողջ վարույթը և ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը, բայց հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացված է եղել այդ վարույթից։

Ղազինյանը հայտնեց, որ հիմնավոր տեղեկություններ ունի, որ նյութերը պատրաստելու ընթացքում հանրությանը հետաքրքրող այդ ամբողջ նյութի մեջ Մեսրոպյանն ընդամենը մեկ հարց է տվել, որոն առանձնապես կապ չի ունեցել վարույթի հետ։

«Կարծում եմ, որ  խիստ անհրաժեշտ է նրա այստեղ լինելը և դատարանի հարցերին ուզել չուզելով պատասխանելը, որպեսզի այդ մեր կասկածները ցրեն կամ հիմնավորեն»-ասաց Ղազինյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ լուրջ կասկածներ ունենք. Դավիթ Ղազինյանը միջնորդեց ՀԾԿՀ-ի նախագահին հրավիրել դատարան