Ինձ հետաքրքիր է՝ արդյոք փոխվել է հանրային մեղադրողների դիրքորոշումը. «18 արդարների» գործով պաշտպան
Իրավունք
18:09 15/01/2026
Հայաստան

Ինձ հետաքրքիր է՝ արդյոք փոխվել է հանրային մեղադրողների դիրքորոշումը. «18 արդարների» գործով պաշտպան

«Անհրաժեշտ ենք համարում, որ ապացույցների ծավալը ներկայացնելիս՝ առաջնահերթ ներկայացվեն ապացույցներ,  որոնք վկայում են, որ գործով բոլոր մեղադրյալները պայմանավորվել են միմյանց հետ հանցանք կատարելու մասին»,- Բագրատ Սրբազանի և «17 արդարների» գործով դատական նիստին ասաց պաշտպաններից Տաթև Սողոյանը։

Ըստ նրա, հակասություն են նկատել հանրային մեղադրողների ներկայացրած դիրքորոշումներում. «Նախորդ դատական նիստերում հայտնած դիրքորոշման մեջ նշում էին՝ քանի որ խմբի կազմում են  կատարված արարքները, բոլոր ապացույցները վերաբերում են բոլոր մեղադրյալներին։ Այսօր ներկացված  մասնավորեցումներում նշում էին՝ որոշակի անուններ։

Ինձ հետաքրքիր է՝ արդյոք փոխվել է հանրային մեղադրողների դիրքորոշումը, որ բոլոր ապացույցները վերաբերում են բոլոր մեղադրյալներին։ Եթե փոխվել են՝ կարո՞ղ ենք ունենալ անհատականացված մոտեցում՝ այսինքն ներկայացվի՝ այս ապացույցը վերաբերվում է այս մեղադրյալին, մյուսներին չի վերաբերվում »։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինձ հետաքրքիր է՝ արդյոք փոխվել է հանրային մեղադրողների դիրքորոշումը. «18 արդարների» գործով պաշտպան