Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ՊԵՏՔ Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ՀԻՆԳ ՕՐ առաջ:
Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչականը:
Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ: Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է: Առաջիկա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։