Թուրքիան մաս է կազմելու ԹՐԻՓՓ-ին, սա գաղութացման ճանապարհ է. Արմեն Մանվելյան
Քաղաքական
13:07 16/01/2026
Հայաստան

Թուրքիան մաս է կազմելու ԹՐԻՓՓ-ին, սա գաղութացման ճանապարհ է. Արմեն Մանվելյան

Հունվարի 13-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը ստորագրեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որում բովանդակային բացահայտումներ արվեցին։ Ստորագրումից մի քանի օր անց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն հայտարարեց, թե կարևոր է, որ ուղին ունենա այն կարգավիճակը, որի մասին հայտարարում է Ադրբեջանը։ Վերոնշյալ գործընթացները և հայտարարությունները գնահատելու համար  Panorama.am-ը դիմեց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանին։

Ա. Մանվելյան- ԹՐԻՓՓ-ի կոնսորցիումը, որն ապագայում ստեղծվելու է, ոչ հավասարաչափ բաշխում է։ Նրա փոքր՝ ընդամենը 26%-ն է Հայաստանի վերահսկողության ներքո, իսկ 74 %-ը՝ վերահսկիչ փաթեթը, ամերիկյան կողմինն է։ Սա արդեն խնդրահարույց է, ինչը նշանակում է, որ մենք պրոբլեմներ ունենք այդ ուղին կառավարելու հարցում, եթե, Աստված չանի, այն հետագայում աշխատի։ Հիշում ենք օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը, որոնցից մեկը վերաբերում էր ԹՐԻՓՓ-ի կառավարմանը և նարնում ասվում էր, որ այնտեղ կարող է մասնակցել նաև երրորդ կողմը։

ԱՄՆ-ն վերցնում է 74 %-ը, որի մի մասը հետագայում վաճառելու է 3-րդ կողմի վրա։ Ամբողջ խնդիրն այն է, թե ո՞վ է երրորդ կողմը, ես համոզված եմ, որ խոսքը գնում է Թուրքիայի մասին։ Հետևաբար՝ Թուրքիան մաս է կազմելու ԹՐԻՓՓ-ին, սա նշանակում է, որ Հայաստանի վիճակն էլ ավելի է ծանրանալու, նրա ինքնիշխան տարածքի ահռելի մասն անցնելու է ինչ-որ անհասկանալի կոնսորցիումի վերահսկողության ներքո, որտեղ Հայաստանը չունի վճառական ձայն, Հայաստանի կարծիքը չեն հարցնելու, հետևաբար առանց մեր կարծիքը հարցնելու կարող են այդ մեծ փայաբաժնի 74%-ի մեծ մասը վաճառել մեզ թշնամի պետության։

Հետևաբար, սա արդեն նշանակում է, որ նվազագույնը մենք ունենք պրոբլեմ,  բայց իրականում ԹՐԻՓՓ-ը դառնում է Կազուս Բելլի, որն իրականում էականորեն բարդացնում է մեր հարաբերությունները նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որին մինչև այս վերջերս դիտարկում էինք մեր ռազմավարական դաշնակից։ Համենայն դեպս,  այսօրվա կատավարությունը գոնե իր բառապաշարում այդպիսի հայտարարություն էր օգտագործում, որը, պարզ է, որ սուտ է, ինչի վերաբերյալ իրանական կողմն արդեն հայտարարությամբ է հանդես եկել, ինչը ևս մտահոգիչ է մեր համար։

Panorama.am -Ինչպես կգնահատեք Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը, որ ԹՐԻՓՓ-ը նույն Ադրբեջանի պատկերացրած «զանգեզուրյան միջանցք»- պետք է լինի։

Ա. Մանվելյան-Բառացիորեն երկու շաբաթ առաջ էլ սեմինարում ելույթ էր ունենում այսօրվա հայաստանյան իշխանական ռեժիմի գործընկեր Ալիևը, որն ընդհանրապես այդ «ԹՐԻՓՓ» բառը չէր օգտագործում, այլ օգտագործում էր «Զանգեզուրի միջանցք»-ը, սպառնալիքի լեզուն։ Նա մի կողմից ասում էր, թե իբր Հայաստանի հետ ուզում է խաղաղություն, բաց մյուս կողմից էլ օգտագործում էր սպառնալիքի լեզուն, շեշտելով, որ «Զանգեզուրի միջանցքը» իրենք բացելու են՝ անկախ ամեն ինչից՝ Հայաստանի հետ հարաբերություններից, բանակցային գործընթացից։ Հետևաբար նույն բանի մասին Ֆիդանն ավելի դիվանագիտորեն է արտահայտվել։ Սա հստակ կերպով ընդգծեց, որ այն ագրեսիա է հայաստանի դեմ, որը սրանք թաքցնում են խաղաղության անվան ու բանակցությունների գործընթացի տակ՝ խաբելով բնակչությանը։ Չմոռանանաք, որ Ֆիդանը նաև հայտարարել էր ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին, որն ընդհանրապես Հայաստանի ներքին գործերին խառնվելու մասին է խոսում։

Panorama.am -Եթե մինչև վերջերս ՌԴ-ից ակնարկներ էին հնչում, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ մասնակցություն ունենալ ԹՐԻՓՓ-ի ծրագրին, ապա վաշինգտոնյան փաստաթղթից պարզ է դառնում, որ լիովին դուրս է մնում ծրագրից։ ՌԴ-ն և Իրանը ԹՐԻՓՓ-ի դեմ գործողություններ կանե՞ն։

Ա. Մանվելյան-Ես չեմ կարող կանխատեսել, թե Ռուսաստանը և Իրնաը ինչ կհակազդեն։ Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմի մեջ, Իրանում ներքաղաքական իրավիճակն է ծանր, չնայած հանգուցալուծման է գնում,  բայց սա նշանակում է, որ նաև Թեհրանի նկատմամբ է ճնշումներն ուժեղանալու։ Հետևաբար, թե ինչ կանեն այդ պետությունները՝ չգիտեմ, բայց ես հույս ունեմ, որ Հայաստանի ներսում կձևավորվի այն գաղափարը, որ այս համակարգի կառուցումը թույլ տալն ուղղակի չի կարելի, այն նշանակում է Հայաստանի թաղութացում։ ԹՐԻՓՓ-ը նշանակում է  Հայաստանի գաղութացման տանող ճանապարհը, ու գաղութատերը Միացյալ Նահանգները չեն՝ այլ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք դռանալու են ԹՐԻՓՓ-ի շահառուները։ Հետևաբար՝ Հայաստանի գաղութացումը ԹՐԻՓՓ-ի միջոցով ուղղակի չպետք է թույլ տալ և պետք է քաղաքական դիմադրություն սկսվի, մարդկանց բացատրել, որ երկիրը տանում են գաղութացման ճանապարհով։

Panorama.am-Համաձայնագրի հրապարակումը նաև ի չիք է դարձնում իշխանությունների պնդումները, թե Նախիջևանով անցնող ճանապարհները նույն ռեժիմով են գործելու ինչ Մեղրիով անցնողը։

Ա. Մանվելյան-Այն գլխից էլ պարզ էր, որ սրանք հավասարազոր ծրագրեր չեն։ Սա Հայաստանը թուլացնելու ստորացնելու և ստրկացնելու, թուրք ադրբեջանական տանդեմի ենթակայության տակ դնելու ծրագիր է։ Հետևաբար, բոլոր այն մարդիկ ովքեր ապագա ընտրություններում կաջակցեն Նիկոլ Փաշինյանի, հետևաբար փաստացի համաձայն են երկրի գաղութացմանը և ստրկացման ճանապարհի հետ։ Սա պետք է հստակ գիտակցվի և փորձ արվի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հասցվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder