Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
Իրավունք
09:19 16/01/2026
Հայաստան

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն

Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Panorama.am-ը «Դատալեքս»-ից տեղեկանում է, որ նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել երեկ՝ հունվարի 15-ին։ Այն մակագրվել է դատավոր Էդգար  Հովհաննիսյանին։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Նիկոլ Փաշինյանի հակաեկեղացական արշավին միացած տասը եպիսկոպոսներից մեկն է, որը ստացել է տիրադավ որակավորումը։

Հիշեցնենք, որ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մայր Աթոռից հայտնեցին, որ տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder