Պետք է արցախցիները համախմբվեն Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես շուրջ. Նժդեհ Իսկանդարյան
Հասարակություն
14:53 16/01/2026
Հայաստան

Պետք է արցախցիները համախմբվեն Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես շուրջ. Նժդեհ Իսկանդարյան

«Նախկինում հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի հետ, քննարկելու տարբեր հարցեր։ Հիմա տեսնում ենք  180 աստիճանով փոխված սրբազան»,- ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով Վրթանես Սրբազանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության պայքարում Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուն։

Նա նշեց, որ  հնարավորություն չի ունեցել հանդիպելու և պարզաբանում ստանալու, թե ինչն է այդ փոփոխության պատճառը։

«Չեմ ցանկանա ենթադրությունների դաշտ մտնել, իր այդպիսի պահվածքը խորը ցավ է պատճառել 100 հազարից ավելի մեր հայրենակիցների»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախկինում առիթ ունեցել էին Վրթանես Սրբազանի գլխավորությամբ հանդիպելու  Վեհափառ Հայրապետի հետ, քննարկելու հարցեր։

Նժդեհ Իսկանդարյանի խոսքով, Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ունի կամք մինչև վերջ կանգնելու Վեհափառի կողքին։

«Իմ կարծիքով, պետք է համախմբվենք նրա շուրջ»,- նշեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder