Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
09:36 17/01/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ Կարապետյան

«Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է։

Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի»,- գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:

Դատախազությունն այս տարվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով։ Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանների բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը:

Նախօրեին Վերաքննիչ  դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի որոշման դեմ ու կալանավորման որոշում կայացրել։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder