Հղի կնոջը դшնակահшրելուց հետո ամուսինը դшնшկահարել է նաև կնոջը փրկող տաքսու վարորդին
Իրավունք
20:45 18/01/2026
Հայաստան

Հղի կնոջը դшնակահшրելուց հետո ամուսինը դшնшկահարել է նաև կնոջը փրկող տաքսու վարորդին

Հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։

«Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ։

Այդ օրը՝ ժամը 18:55-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Հ.-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ ժամը 18:50-ի սահմաններում պարանոցի և որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Ա.-ն, ով այնուհետև տեղափոխվել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է «պարանոցի և ձեռքերի շրջանի կտրած-ծակած վերքեր» վնասվածքներ։

Տեղում պարզվել է նաև, որ Նուշիկ Ա.-ն 6 ամսական հղի է։Պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկ Հ.-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։Մինչ բժիշկները պայքարում էին 2 վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկ Ա.-ին դանակահարել է նրա ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ա.-ն, Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ Ռաֆիկ Հ.-ի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում, և երբ Ռաֆիկ Հ.-ն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ա.-ն այնուհետև դիմել է փախուստի»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder