Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքագետ Արա Պողոսյանը ներկայացնում է Սիրիայում քրդերի հետ նոր համաձայնաիրը;
«Սիրիայի փաստացի նախագահ Ահմադ աշ-Շարաան հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել քրդամետ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հետ, որը ներառում է SDF-ի ամբողջական ներառումը Սիրիայի արաբական բանակի կազմում և սիրիական զորքերի մուտքը քրդերի կողմից վերահսկվող շրջաններ։
Սիրիայի իշխանությունների և քրդամետ SDF-ի միջև ինտեգրման համաձայնագրի հիմնական դրույթները.
1. Քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների բոլոր քաղաքացիական հաստատությունների լիակատար ինտեգրում սիրիական պետությանը։
2. Բոլոր նավթային հանքավայրերի վերահսկողության հանձնում սիրիական կառավարությանը։
3. Քուրդ մարտիկները կմիանան Սիրիայի պաշտպանության նախարարությանը որպես անհատ զինծառայողներ, այլ ոչ թե որպես առանձին ստորաբաժանումներ կամ բրիգադներ՝ անվտանգության ստուգումից հետո և քրդական շրջանների համար երաշխիքների առկայությամբ։
4. Նախագահական հրամանագրի հրապարակում քրդաբնակ Հասաքե նահանգի նահանգապետի նշանակման մասին [ամենայն հավանականությամբ, նահանգապետ կդառնա քրդերի հրամանատար Մազլում Աբդին]։ Իսկ այս նահանգը կունենա նաև ինքնակառավարում և հատուկ կարգավիճակ։
5. Ծանր սպառազինության դուրսբերում Այն ալ-Արաբ (Քոբանի) քաղաքից և քրդական տեղական անվտանգության ուժերի ձևավորում՝ Սիրիայի ներքին գործերի նախարարության հովանու ներքո։
6. Սիրիայի կառավարությունը կստանձնի այն բանտերի և ճամբարների պատասխանատվությունը, որտեղ պահվում են ԻՊ-ի անդամներն ու նրանց ընտանիքները։
7. SDF քրդական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների հաստատում սիրիական պետական հաստատություններում պաշտոնների նշանակման համար։
8. SDF-ի պարտավորությունը՝ Սիրիայի տարածքից դուրս հանել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) (թուրքաբնակ քրդերի) անդամներին։
9. Սիրիական պետության պարտավորությունը՝ շարունակել պայքարը ԻՊ-ի դեմ։
10. Քուրդ փախստականների վերադարձը Աֆրին (որը ժամանակին օկուպացվել էր թուրքերի և նրանց պրոքսի ուժերի՝ «Սիրիական ազգային բանակի» կողմից. այս կառույցը Ջուլանիի ղեկավարության տակ չէր):