Ինչի՞ համար են Ջենիֆեր Լոպեսի հոմանիշն օգտագործած Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված. Էդուարդ Շարմազանով
Իրավունք
17:31 14/01/2026
Հայաստան

Ինչի՞ համար են Ջենիֆեր Լոպեսի հոմանիշն օգտագործած Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված. Էդուարդ Շարմազանով

«Իհարկե, այն ծայրահեղ միջոց է, բայց մեր երկրի վիճակն էլ է ծայրահեղ։ Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանությւոններին»,- «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի դեմ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ «Նիկոլի ռեժիմը» «կանաչ լույս» ունի լռեցնելու ժողովրդավար և ազգային գործիչներին՝ լինեն նրանք, մեդիա, հանրային թե քաղաքական գործիչներ։

Շարմազանովը հայտարարեց, որ մեծ ակնկալիք չունի եվրոպական և միջազգային կառույցներից։

 «Իմ համար քաղաքական առումով նրանք մեռած են, բայց դեռ թաղած չեն»,-միջազգային կառույցների մասին ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը՝ փաստոլով  որ նման կարծիք ունի, քանի որ որևէ մեկը Հայաստանում չգիտի թե ինչու են կալանավորվել Արմեն Աշոտյանը, Ջենիֆեր Լոպեսի հոմանիշն օգտագործած Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, 4 սրբազանները, ազգային բարերար։

 Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ոչ մի քաղաքական գործ դատարանում փորձություն չի բռնում և նա իր աջակցությունը հայտնեց բոլոր քաղբանտարկյալներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչի՞ համար են Ջենիֆեր Լոպեսի հոմանիշն օգտագործած Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված. Էդուարդ Շարմազանով