Ահմադ աշ-Շարաան Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել
Քաղաքական
21:16 18/01/2026
Աշխարհ

Ահմադ աշ-Շարաան Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել

Քաղաքագետ Արա Պողոսյանը ներկայացնում է Սիրիայում քրդերի հետ նոր համաձայնաիրը;

«Սիրիայի փաստացի նախագահ Ահմադ աշ-Շարաան հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել քրդամետ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հետ, որը ներառում է SDF-ի ամբողջական ներառումը Սիրիայի արաբական բանակի կազմում և սիրիական զորքերի մուտքը քրդերի կողմից վերահսկվող շրջաններ։

​Սիրիայի իշխանությունների և քրդամետ SDF-ի միջև ինտեգրման համաձայնագրի հիմնական դրույթները.

1. ​Քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների բոլոր քաղաքացիական հաստատությունների լիակատար ինտեգրում սիրիական պետությանը։

2. ​Բոլոր նավթային հանքավայրերի վերահսկողության հանձնում սիրիական կառավարությանը։

3. ​Քուրդ մարտիկները կմիանան Սիրիայի պաշտպանության նախարարությանը որպես անհատ զինծառայողներ, այլ ոչ թե որպես առանձին ստորաբաժանումներ կամ բրիգադներ՝ անվտանգության ստուգումից հետո և քրդական շրջանների համար երաշխիքների առկայությամբ։

4. ​Նախագահական հրամանագրի հրապարակում քրդաբնակ Հասաքե նահանգի նահանգապետի նշանակման մասին [ամենայն հավանականությամբ, նահանգապետ կդառնա քրդերի հրամանատար Մազլում Աբդին]։ Իսկ այս նահանգը կունենա նաև ինքնակառավարում և հատուկ կարգավիճակ։

5. ​Ծանր սպառազինության դուրսբերում Այն ալ-Արաբ (Քոբանի) քաղաքից և քրդական տեղական անվտանգության ուժերի ձևավորում՝ Սիրիայի ներքին գործերի նախարարության հովանու ներքո։

6. ​Սիրիայի կառավարությունը կստանձնի այն բանտերի և ճամբարների պատասխանատվությունը, որտեղ պահվում են ԻՊ-ի անդամներն ու նրանց ընտանիքները։

7. ​SDF քրդական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների հաստատում սիրիական պետական հաստատություններում պաշտոնների նշանակման համար։

8. ​SDF-ի պարտավորությունը՝ Սիրիայի տարածքից դուրս հանել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) (թուրքաբնակ քրդերի) անդամներին։

9. ​Սիրիական պետության պարտավորությունը՝ շարունակել պայքարը ԻՊ-ի դեմ։

10. ​Քուրդ փախստականների վերադարձը Աֆրին (որը ժամանակին օկուպացվել էր թուրքերի և նրանց պրոքսի ուժերի՝ «Սիրիական ազգային բանակի» կողմից. այս կառույցը Ջուլանիի ղեկավարության տակ չէր):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ահմադ աշ-Շարաան Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել