Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան
Քաղաքական
09:20 19/01/2026
Հայաստան

Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան

«Ամիսներ շարունակ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի և Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունն իր քայլը որպես ճնշման միջոց է դիտարկում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա, իրավիճակն այնպիսի ամոթալի կետի է հասել, որ իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում:

«Ռեժիմի համար օրենքն ու սահմանադրությունը միայն ձևական բնույթ ունեն, իսկ երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան