Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանն է արդեն որոշում է, որ պետք է իր կողմն անցած հոգևորականների մեղքերին թողություն տա. Ստեփան Դանիելյան
«Եկեղեցու դեմ կատարվողը Սահմանադրության խախտում է, և այն նոր չի սկսվել, այլ սկսվել է 2018 թվականից՝ առաջին իսկ օրերից, երբ ինքը նոր էր գալիս իշխանության»,-Panorama.am-ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը վարչապետ չի ունենա, եթե ինքը վարչապետ չլինի, ինչը Սահմանադրության ակնհայտ խախտում է և դրա համար նա պետք է ձերբակալվեր
Դանիելյանը նշեց, որ դրանցի հետո Փաշինյանը մարդկանց կոչ էր անում շրջափակել ԱԺ-ն և որոշումներ պարտադրել, հետո դատարանները շրջափակել և ասել, թե դատարանը պետք է անի այն, ինչ ասում է Ժողվուրդը, որովհետև դատարանները պատկանում են ժողովրդին, բայց դատարանները ենթարկվում են Սահմանադրությանը և օրենքներին։
Քաղաքագետը շեշտեց, որ միաջազգային հանրությունն այդ ամենը շատ նորմալ էր ընդունում, ինչին հաջորդեց Սահմանադրական դատարանի փոփոխությունը՝ հակասահմանադրական եղանակով, և դատավորների հետապնդումները և ձերբակալություններ։
«2018թվականից սկսած սահմանադրական կարգը Հայաստանում խախտվել է բազմաթիվ անգամ։ Հիմա էլ հերթական հակասահմանադրական ակտն է կատարվում, որտեղ որևէ տրամաբանություն գոյություն չունի։ Այսինքը, ինքը որոշում է, որ Կաթողիկոսն արդեն կաթողիկոս չէ, կարգալույծ է, որոշում է, որ նոր եկեղեցի պետք է լինի, որ պետք է ստուգի հոգևորականների բարեվարքությունը, որոշում է, որ այն հոգևորականներին, որոնք իր կողմն են անցել, նրանց մեղքերին թողություն տալ, որովհետև բազմաթիվ տվյալներ կան նրանց ապրած կայնքի մասին։ Նա ասում է՝ եթե նրանք միացել են ինձ ուրեմն ամեն ինչ նորմալ է, իրենք մաքրման գործընթացի մեջ են գտնվում։ Պետք է փաստել, որ մենք արդեն ապրում ենք մի երկում, որտեղ Սահմանադրությունը չի գործում. հիմա դրանից ինչ հետևություներ պետք է անել՝ արդեն հռետորական հարց է»,- ասաց Ստեփան Դանիելյանը։