Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր դատավորներն իրենց մասնագիտական, մարդկային որակների համապատասխան որոշում կկայացնեն. Հայկ Մամիջանյան
«Ես անդադար փորձում եմ մասնագիտական և մարդկային որակները՝ ստացված հրամանից բարձր դասելու վարկ տրամադրել բոլոր այն դատավորներին, որոնք այս կամ այն կերպ հապաղում են պաշտոնյաների հանձնարարականները կատարել»,-վերաքննիչ քրեական դատարանի դմիմաց ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Մասիս խոշորացված համանքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգելու դատավորի նախորդ որոշմանը։
Նշելով, որ չնայած դատարանի դեմ ամեն դատական նիստին անարդարությունից դժգոհ հարյուրավոր քաղաքացիներ են գալիս՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ իրավաբաններն ավելի լավ են տեսնում, որ ակնհայտ ապօրինի քայլեր են կատարվում։
«Ապօրինի, նույն քաղաքական դրդապատճառներով հետապնդումն է, դատավորները՝ նույն տրամաբանության մեջ։ Այն մարդիկ, ովքեր այնպես են անում, որ մյուս քաղբանտարկյալներն էլ լինեն անազատության մեջ։ Մյուսներն այնպես են արել, որ Նարեկ Սամսոնյանն արդեն որերորդ օրն է հացադուլի մեջ է և իր առողջությանը շատ մեծ վտանգ է սպառնում։ Այն մարդիկ, ովքեր այնպես են արել, որ Սամվել Կարապետյանը կես տարուց ավել անազատության մեջ լինի, Արմեն Աշոտյանը, Վազգենը Սաղաթելյանը, Դավիթը Համբարձումյանը և մյուսները նույնպես։ Այսքան մարդ պետք է հավաքվի, որ իրենք հասկանան, որ վատ բան են անո՞ւմ... Դե այսքան մարդ հավաքված է, թող հասկանան, որ վատ բան են անում»,- ասաց Մամիջանյանը և կանխատեսեց, որ այսօր դատավորներն իրենց մասնագիտական, մարդկային որակների համապատասխան որոշում կկայացնեն։