Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ ՄԻՊ գրասենյակից որևէ մեկը չի այցելել հացադուլ հայտարարած քաղբանտարկյալին. Ակցիայի երեք մասնակցի ներս հրավիրեցին
ՄԻՊ խորհրդական, հանրային կապերի պատասխանատու Արթուր Ասլանյանը դուրս եկավ գրասենյակից այցիայի 3 մասնակցի առաջարկեց ներս գնալ ու մանրամասն քննարկել, թե ինչ է կատարվել։
«Մենք ամենայն պատրաստակամության ձեզ կներկայացնենք դեպքի բոլոր մանրամասները, որպեսզի դուք իրազեկ լինեք, թե ինչ տիպի ապօրինություններ են տեղի ունենում Նարեկ Սամսոնյանի նկատմամաբ, թե ինչ հրատապություն ունի հարցը, որ մենք այսօր այստեղ ենք։ 11 օրվա լռության ամեն օրը մարդու կյանքից է խլում»,-արձագանքեց AntiFake.am-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը։
Ի պատասխան Ա. Ասլանյանն ասաց, որ ՄԻՊ աշխատակազմում որևէ դիմում-բողոք չի ստացվել նշված դեպքի կապակցությամբ, բայց այնուամենայնիվ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ իրականացվել են աշխատանքներ։
Ակցիան լուսաբանող լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ւմ հրահանգով հավաքեցին ակցիայի մասնակիցների բերած սնունդը։ Ասլանյանն ասաց՝ տեղյակ չէ։
AntiFake.am-ի խմբագիրը հայտարարեց, հանդիպելու են ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների հետ, քանի որ հարցը հրատապ է։
«Մեր գործընկերոջ, իմ պաշտպանյալ Նարեկ սամսոնյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, և ամեն րոպեն ու ժամը նրա կյանքից մի քանի տարի է խլում։ Հարցն իսկապես հրատապություն ունի, մենք անելու ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի նրա կյանքին սպառնացող վտանգը կանխվի ու նա տեղափոխվի հիվանդանոց»,-ասաց Ա. Մաթևոսյանը։
Այս պահին դեռ հանդիպումը շարունակվում է։