Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերաքննիչ քրեական դատարանը պետք է ազատ արձակի Դավիթ Համբարձումյանին. Պապոյան
«Երևանի առաջին ատյանի դատարանը անցած տարվա հոկտեմբերի 23-ին վերացրել է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ավելի քան 7 տարի գործող գրավ խափանման միջոցը և կիրառել է կալանք, ընդ որում անժամկետ կալանք»,-Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի նիստում հայտարարեց նրա պաշտպան Գայանե Պապոյանը՝ ներկայացնելով Համբարձումյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։
Պաշտպանի համոզմամբ, Դ. համբարձումյանի նկատմամբ կալանքը կրում է ակնհայտ ապօրինի բնույթ։
Նա նշեց, դատարանը խափանման միջոցի փոփոխությունը հիմնավորել է, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, որի շրջանում, ըստ առաջին ատյանի դատարանի, Դավիթ Համբարձումյանը պետք է կրի ազատազրկում, մեծ է հավանականությունը, որ Դավիթ Համբարձումյանը կթաքնվի՝ այդ կերպ պատժի կրումից խուսափելով։
Պապոյանը նշեց, որ պաշտպանական կողմը ենթադրում է՝ դատարանը կալանքի ժամկետ չի նշել՝ հիմնվելով ՀՀ Սահմանդրության 27-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետի վրա, երբ անձը համապատասխան դատարանի կողմից դատապարտվել է աազատազրկման։
«Միչդեռ, հարգարժան դատարան, այս դեպքում առկա են մի շարք առանցքային հանգամանքներ, որոնք Դավիթ Համբարձումյանի կալանքը դարձնում են ոչ իրավաչափ, և հետևաբար գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է ազատ արձակի Դավիթ Համբարձումյանին»,-ասաց Գայանե Պապոյանը։
Բացի այդ, փաստաբանն ընդգծեց, Դավիթ Համբարձումյանը թեև խափանման միջոցի քննարկմանը ներկա չի եղել, սակայն հայտնել է, որ տեղեկացել է այդ մասին ու հոկտեմբերի 28-ին վերադառնալուէ Հայաստան։
«Այլ կերպ ասաց, ստացվում է՝ Դավիթ Համբարձումյանը, գիտակցելով Հայաստանի Հանրապետություն գալուն պես անազատության մեջ հայտնվելու հանգամանքը, Ռուսաստանի Դաշնությունում ունենալով ռեալ հնարավորություն Հայաստան չվերադառնալու, վերադարձել է՝ գիտակցումով, որ ուղևորվելու է քրեակատարողական հիմնարկ, գիտակցումով, որ պատիժ է սպասվում։ Նշված հանգամանքը ավելի քան բնորոշում է այն, որ Դավիթ Համբարձումյանը պատժից ու կալանքից վախեցող, թաքնվող տեսակ չէ։ Հետևաբար, պատվարժան դատարան, մենք ակնկալում ենք արդարադատության դրսևորում և խնդրում ենք Ձեզ վերացնել պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը»,-միջնորդությունն ամփոփեց Պապոյանը։