Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսպանիայում տասնյակ զոհերի պատճառ դարձած գնացքների վթարի ժամանակ հզոր պայթյուն է որոտացել
Իսպանիայում գնացքի ռելսերից դուրս գալու ժամանակ երկաթուղային գծերի վրա տեղի ունեցած հզոր պայթյունի տեսանյութը հայտնվել է համացանցում։
Կադրերը սոցիալական ցանցերում հրապարակել է «Ադա Լլուչ» օգտատերը։
Ըստ իսպանական Europa Press լրատվական գործակալության՝ վթարի հետևանքով վիրավորների վերջին թիվը հասել է 152-ի, 39-ը մահացել են։
Նախորդ երեկոյան Կորդոբա նահանգում երկու գնացք՝ Iryo-ն և Alvia-ն (պատկանում է Renfe-ին) իրար հանդիպակած շարժվելիս ռելսերից դուրս են եկել։
Մոտավորապես 300 ուղևոր տեղափոխող Iryo գնացքը, ըստ իշխանությունների, «անհայտ պատճառներով» ուղիղ հատվածում դուրս է եկել գծերից։ Արդյունքում այն հայտնվել է հարակից գծերի վրա, ինչի հետևանքով էլ երկրորդ գնացքն է դուրս եկել գծերից։
Մադրիդի և Անդալուսիայի միջև արագընթաց գծի սպասարկումը դադարեցվել է։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը վթարի պատճառով չեղարկել է հունվարի 19-ի համար նախատեսված իր բոլոր ծրագրերը։
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն մամուլի ասուլիսում ընդգծել է, որ միջադեպը համարում է «չափազանց տարօրինակ»։
«Այսօր այս կենտրոնում գտնվող բոլոր երկաթուղային մասնագետները, ինչպես նաև նրանք, ում հետ մենք կարողացանք խորհրդակցել, չափազանց զարմացած են տեղի ունեցածից», -Ըստ topnews-ի, ասել է նա։
Պուենտեի խոսքով, վթարի պատճառը դեռևս անհայտ է։
Նա պարզաբանել է, որ գծերի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, վերանորոգվել է անցյալ տարվա մայիսին, իսկ Iryo գնացքը «համեմատաբար նոր» է՝ մոտավորապես չորս տարեկան։