Թուրքերը՝ մի կողմից, ադրբեջանցիները՝ մյուս կողմից դարձել են Փաշինյանի քարոզիչները, շտաբի անդամենրը. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
12:27 20/01/2026
Հայաստան

Թուրքերը՝ մի կողմից, ադրբեջանցիները՝ մյուս կողմից դարձել են Փաշինյանի քարոզիչները, շտաբի անդամենրը. Արմեն Ռուստամյան

«Այդ բանակցություններում Հայաստանը չկա, այն ներկայացնող մարդը կա, որը լուծում է իշխանության մնալու իր խնդիրը»,-պատասխանելով լրագրողների հարցրեին՝ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

 Նկատելով, որ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրով Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղություն է բերում, ինչպես  2021 թվականին, բայց դրանից  հետո պատերազմ բերեց, Արցախը հայաթափեց և ամեն տարի զիջելով գնում ենք առաջ՝ Ռուստամյանը հավելեց.

«Նիկոլը ցանկանում է նույն հնարքը կիրառի, տեսել է, որ հեշտ խաբվող հասարակություն է ձևավորվել, որին կարելի է նման գաղափարներ մատուցել «խաղաղության» մասին և բոլոր կողմերից էլ իրեն կօգնեն, որ մնա իշխանության։ Թուրքերը՝ մի կողմից, ադրբեջանցիները՝ մյուս կողմից դարձել են Փաշինյանի քարոզիչը, շտաբի անդամենրը, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամենը մեծագույն ձեռքբերում ներկայացնի, հերթական անգամ ժողովրդին խաբի և քվե ստանա»։

Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև ԹՐԻՓՓ-ում Հայաստանի մասնաբաժնի կշռին։

«Նայեք, թե ԱՄՆ-ը ինչպես է վերաբերում մյուսների նկատմամբ, ինչպես կարող է Հայաստանը ինչ-ոչ վետոյի մասին ծպտալ»,-ասաց Ռուստամյանը։

 Նրա կարծիքով «Հայաստան» որպես պետություն չկա կա «Նիկոլ Փաշինյանի կալվածք, որը նա տնօրինում է՞։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի բաժնեմասերի համամասնությանը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը նկատեց, որ հնարավոր չէ, որ քո երկրի տարածքով անցնող ճանապարհի կառավարման բաժնեմասի առնվազը կեսը չտիրապետի սուվերեն երկիրը։

«Հարց է առաջանում, թե  որ չափից են սկսել բանակցել, որ հասել են 26%-ի։ Ինչպես ճիշտ մեկնաբանեց պարոն Օսկանյանը, թե այնտեղ լուռ նստեինք, կարող է մի քիչ ավելի շատ ունենայինք»,- ասաց Ռուստամյանը։

 Արձագանքելով իշխանությունների փաստարկին, թե նախկիններն էլ գույք-պարտքի դիմաց շատ բաներ են տվել՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդ գործարքները օգուտ են տվել երկրին և բազմաթիվ գործարաններ սկսել են Հայաստանում աշխատել։

«Մենք սեղանի շուրջ չենք, այլ վրա ենք և ձևական բուտաֆորիայի նման նստում ենք այնտեղ և մնացածները որոշում են, թե մեզ ինչ կրճոններ տան»,-ասաց պատգամավորը և նկատեց, որ փաստաթղթում խորամանկորեն գրված է, որ ՀՀ սահմանապահները կլինեն «բեք-օֆիսում», իսկ ԱՄՆ-ի ստորաբաժանումները «Ֆրոնտ-օֆիսում»և կիրականանա Ալիևի պայանջը, որ իրենք չպետք է տեսնեն հայ ոստիկանի կամ սահմանապահի դեմք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder