Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին անհնար է, եթե պահպանելու է ԵԱՏՄ-ի անդամակցությունը. Լավրով
ԵԱՏՄ-ի անդամակցությանը զուգահեռ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհնար է։ Հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի։ 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործունեության սկզբունքներին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հայ գործընկերոջ հետ շփումներում բազմիցս բացատրել է սա։ Դա պարզապես տեխնիկապես է անհնար»,-ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
«Դրանք անհամատեղելի են ոչ միայն այն պատճառով, որ կիրառվում են տարբեր առևտրային և ներդրումային կանոնակարգեր, այլև այն պատճառով, որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը՝ համապատասխանեցնելով այն իր սեփական չափանիշներին և անընդհատ առաջ է մղում այս գաղափարը»,-հավելել է նա։
«ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը, իհարկե, չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու հետ։ Եթե Հայաստանը համապատասխան որոշումներ կայացնի, ինչպես ասաց պարոն Փաշինյանը, ապա դա կանի հայ ժողովրդի կամքին համապատասխան, դա Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է»,-ընդգծեց Լավրովը։
«Ընտրությունը, իհարկե, պետք է կատարեն հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։ Սակայն երկուսին էլ միաժամանակ մասնակցությունը բացարձակապես բացառված է», - հավելել է նա։