Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնսերվատորիայի ուսանողուհին միջազգային մրցույթում ստացել է առաջին մրցանակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ընդհանուր դաշնամուրի ամբիոնի դասախոս Ամալյա Մխիթարյանի ղեկավարությամբ 3-րդ կուրսի խմբավար Էլեն Գույումջյանը 12-րդ միջազգային երաժշտական «Welt der musik» («Мир Музыки») մրցույթում «Ընդհանուր դաշնամուր․ մենակատարներ» անվանակարգում ստացել է առաջին մրցանակ։
Կոնսերվատորիայից հայտնում են, որ մրցույթին ներկայացվել է Ֆ. Կրեյսլեր-Ս. Ռախմանինով «Սիրո տառապանքներ», Ֆ. Պուլենկ «Նովելետ թիվ 3» ստեղծագործությունները։
Էլեն Գույումջյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2025-2026 ուսումնական տարվա «Հովհաննես Չեքիջյան» անվանական կրթաթոշակառու է։