Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2025-ին ծառայության հետ կապված մաhվան 6 դեպք ենք ունեցել. Սուրեն Պապիկյան
«2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մահացել է/զոհվել է 30 զինծառայող։ Բայց սա այն մասին չէ, որ 30 մահը բոլորը զոհեր են, խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ ծառայության հետ կապված 6 դեպք է, մնացած 24-ը՝ ծառայության հետ կապված չեն՝ տանը, հիվանդություններից, ճանապարհային երթևեկության խախտումների, վթարի հետևանքներով։
«2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից մեկը՝ կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը՝ ինքնասպանության, երկուսն՝ առողջական խնդիրների պատճառով»,-մանրամասնեց Պապիկյանը։