ՔՊ-ականը դրամահավաք է արել, որ կուսակցության սահմանած ընտրագրավը վճարի
Քաղաքական
11:21 21/01/2026
Հայաստան

ՔՊ-ականը դրամահավաք է արել, որ կուսակցության սահմանած ընտրագրավը վճարի

ՔՊ-ական, լրագրող Վոլոդյա Հակոբյանը դրամահավաք է իրականացրել, որպեսզի կարողանա վճարել կուսակցության կողմից սահմանաված կես մլն դրամ ընտրագրավը։

Նա առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` խորհրդարանական առաջիկա ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Կուսակցության վարչությունը հաստատել է առաջադրումը։

Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության վարչությունը կուսակցական թեկնածուների համար սահմանել է 500 հազար դրամ ընտրագրավ։

«Պետք է տեղեկացնեմ, որ մեր ընտանեկան բյուջեի խնայողությունները ամբողջությամբ բավարարում են այդ գումարը վճարելու համար։  Բայց ընկերներիս պատրաստակամությունը միտք տվեց դրամահավաք իրականացնել։ Որոշել եմ առավելագույն սահմանաչափ դնել` 30 հազար դրամի չափով ու խնդրել այն մարդկանց, որոնք կցանկանան, որ ես լինեմ ՔՊ նախընտրական ցուցակում իրենց մասնակցությունն ունենալ` 1000-30.000 դրամի սահմաններում»,-գրել էր ՔՊ-ականը իր ֆեյսբուքյան էջում։

Այսօր արդեն նա հայտարարել է, որ դրամահավաքի շրջանակում հավաքվել է 300 հազար դրամ։ Դրամահավաքը դադարեցրել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder