Ախթալայի կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել
Իրավունք
15:34 21/01/2026
Հայաստան

Ախթալայի կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 50-60 աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով։մի խումբ աշխատակիցներ գործադուլ են անում։

Գործադուլավորների խոսքով՝ ստացած աշխատավարձը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքի ծավալին։

«Քաղաքացու ձայնը»-ին հասած տեղեկություններով՝ կոմբիտատի ղեկավարությունը գործադուլավորներին առաջարկել էր բանակցողների խումբ կազմել, հանդիպել և քննարկել առաջադրված պահանջները։

Ամենայն հավանականությամբ, բանակցություններն արդյունք  չեն տվել։ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապաարկել՝  մրցունակ աշխատավարձով աշխատանքի հրավիրելով հորատանցողների՝ ստորգետնյա հանքում աշխատելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder