Ինչո՞ւ է առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգում տարբերակում դրվել ԱՁ-ների և վարձու աշխատողների միջև
Առողջություն
16:50 21/01/2026
Հայաստան

Ինչո՞ւ է առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգում տարբերակում դրվել ԱՁ-ների և վարձու աշխատողների միջև

«Ինչո՞ւ է ԱՁ-ների առողջապահության պարտադիր ապահովագրության  ամբողջական վճարը պահանջվում վճարվել մինչև  ապրիլի 20-ը, երբ վարձու աշխատողն այն վճարելու է 12 ամսվա ընթացքում, ինչո՞ւ 201-500 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող  վարձու աշխատողի համար պետբյուջեից հատկացվելու է  ամսական 6000 դրամ առողջապահության պարտադիր ապահովագրության համար, իսկ տարեկան  2 միլիոն 400 հազարից 6 միլիոն դրամ համախառն եկամուտ  ունեցող ԱՁ-ի համար, ոչինչ չի արվում։ Ինչո՞ւ է տարբերակում դրվել ԱՁ-ների և վարձու աշխատողների միջև»,- սրանք քաղաքացու հարցերն են, որոնք ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ընթերցեց ԱԺ-ում  կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ  պարտադիր վճարների և հարկային պարտավարությունների առումով անհատ ձեռներեցներն ու վարձու աշխատողները  տարբեր ձևաչափով են իրենց պարտավորությունները կատարում։

«Մենք այս պարտավորության հետ կապված նույն տրամաբանությունն ենք ընտրել՝ վարձու  աշխատողների տարբերակում՝ եկամատահարկի, անհատ ձեռներեցների տարբերակում՝ այլ հարկային պարատվորությունների և վճարների»,- ասաց նա։

Ավանեսյանի ներկայացմամբ, անհատ ձեռնարկատերերի համար «Զինապահ» հիմնադրամ ուղղվող  գումարները ևս այս տրամաբանությամբ են հավաքագրվել, վճարվել։

Նախարարն ասաց, որ հաջորդ տարիներ համար, լսելով նաև քաղաքացիների առաջարկները, նրանց համար ապահովագրավճարը ևս որոշակի ժամանակային կտրվածքով բաժանելու հնարավորություն կտվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ է առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգում տարբերակում դրվել ԱՁ-ների և վարձու աշխատողների միջև