Իրանում սպանված երեխաների մարմիններում իսրայելական փամփուշտներ են հայտնաբերվել. ՏԱՍՍ
Քաղաքական
10:55 21/01/2026
Տարածաշրջան

Իրանում սպանված երեխաների մարմիններում իսրայելական փամփուշտներ են հայտնաբերվել. ՏԱՍՍ

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհված երեխաների մարմիններում հայտնաբերվել են իսրայելական մարտական ​​փամփուշտներ, որը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ․ Այդ մասին հայտընում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի անվտանգության ուժերի աղբյուրներին։

 «Նա Սպահանից ութամյա մի աղջիկ էր, որը վերջին անկարգությունների ժամանակ ընտանիքի հետ գնացել էր գնումների և մահացու վիրավորվել էր ահաբեկիչների կողմից որովայնի, կզակի և գլխի հետևի մասում ստացած հրազենային վերքերից։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ փամփուշտները իսրայելական մարտական ​​փամփուշտներ էին», -նշել է գործակալության աղբյուրը։

Նա նաև պատմել է նմանատիպ հանգամանքներում սպանված մեկ այլ երեխայի մասին։

«2026 թվականի հունվարի 7-ի երեկոյան Քերմանշահում երեքամյա Մելինա Ասադին հոր հետ դուրս է եկել տնից՝ դեղատնից մանկական կաթնախառնուրդ և մրսածության դեմ դեղամիջոց գնելու համար։ Վերադարձի ճանապարհին ահաբեկիչները հանկարծակի կրակել են նրա վրա հետևից և սպանել»,-հայտնել է աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանում սպանված երեխաների մարմիններում իսրայելական փամփուշտներ են հայտնաբերվել. ՏԱՍՍ