Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ 2 հայ է զnhվել. Զարեհ Սինանյան
Հասարակություն
13:01 15/01/2026
Հայաստան

Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ 2 հայ է զnhվել. Զարեհ Սինանյան

«2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով»,- կառավարության նիստից հետո  լրագրողներին ասաց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեկ զոհը հաստատված էր, երկրորդ զոհն էլ, կարծես, հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-նշեց նա։

Զարեհ Սինանյանը նշեց, որ Իրանում ՀՀ դեսպանատան, համայնքի հետ կապն ընդհատված է, տեղեկություններ են ստանում միայն Իրանից թռիչքներով ժամանող մարդկանց միջոցով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ 2 հայ է զnhվել. Զարեհ Սինանյան