2025-ին ծառայության հետ կապված մաhվան 6 դեպք ենք ունեցել. Սուրեն Պապիկյան
Քաղաքական
17:50 21/01/2026
Հայաստան

2025-ին ծառայության հետ կապված մաhվան 6 դեպք ենք ունեցել. Սուրեն Պապիկյան

«2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մահացել է/զոհվել է 30 զինծառայող։  Բայց սա այն մասին չէ, որ 30 մահը բոլորը զոհեր են, խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

Նա նշեց, որ ծառայության հետ կապված 6 դեպք է, մնացած 24-ը՝ ծառայության հետ կապված չեն՝ տանը, հիվանդություններից, ճանապարհային երթևեկության խախտումների, վթարի հետևանքներով։

«2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից մեկը՝  կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը՝ ինքնասպանության, երկուսն՝ առողջական խնդիրների պատճառով»,-մանրամասնեց Պապիկյանը։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2025-ին ծառայության հետ կապված մաhվան 6 դեպք ենք ունեցել. Սուրեն Պապիկյան