Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ականը դրամահավաք է արել, որ կուսակցության սահմանած ընտրագրավը վճարի
ՔՊ-ական, լրագրող Վոլոդյա Հակոբյանը դրամահավաք է իրականացրել, որպեսզի կարողանա վճարել կուսակցության կողմից սահմանաված կես մլն դրամ ընտրագրավը։
Նա առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` խորհրդարանական առաջիկա ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Կուսակցության վարչությունը հաստատել է առաջադրումը։
Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության վարչությունը կուսակցական թեկնածուների համար սահմանել է 500 հազար դրամ ընտրագրավ։
«Պետք է տեղեկացնեմ, որ մեր ընտանեկան բյուջեի խնայողությունները ամբողջությամբ բավարարում են այդ գումարը վճարելու համար։ Բայց ընկերներիս պատրաստակամությունը միտք տվեց դրամահավաք իրականացնել։ Որոշել եմ առավելագույն սահմանաչափ դնել` 30 հազար դրամի չափով ու խնդրել այն մարդկանց, որոնք կցանկանան, որ ես լինեմ ՔՊ նախընտրական ցուցակում իրենց մասնակցությունն ունենալ` 1000-30.000 դրամի սահմաններում»,-գրել էր ՔՊ-ականը իր ֆեյսբուքյան էջում։
Այսօր արդեն նա հայտարարել է, որ դրամահավաքի շրջանակում հավաքվել է 300 հազար դրամ։ Դրամահավաքը դադարեցրել է։