Ալիևը Թրամփի հետ հանդիպմանը կրկին հնչեցրել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը
Քաղաքական
17:22 22/01/2026
Տարածաշրջան

Ալիևը Թրամփի հետ հանդիպմանը կրկին հնչեցրել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը

Հունվարի 22-ին Դավոսում տեղի ունեցավ Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Հանդիպման ժամանակ Ալիևը գոհունակություն է հայտնել Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Բաքվի և Վաշինգտոնի միջև տարբեր ոլորտներում կապերի զարգացման կապակցությամբ։

Նա ընդգծվել է Թրամփի պատմական դերը անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման համաձայնագրերի ձեռքբերման գործում։

Ալիևը անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Նշելով, թե տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, որը արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմամբ։ Նա հատկապես ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումը։

«Պետության ղեկավարը նշել է «Զանգեզուրի միջանցքի», այդ թվում՝ TRIPP նախագծի կարևոր դերը տարածաշրջանային տրանսպորտային կապերի առումով»,-հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder