«Ժողովուրդ». Երկակի չափանիշների դրսևորումը առողջապահության նախարարի կողմից, մեղմ ասած, ազնիվ չէ
Օրվա մամուլ
08:52 22/01/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Երկակի չափանիշների դրսևորումը առողջապահության նախարարի կողմից, մեղմ ասած, ազնիվ չէ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արձագանքելով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հունանյանի քայլը «խոսում է նրա մարդկային բարձր արժեքների մասին»։

«Քաղաքականությունը շատ պատասխանատու գործունեություն է, լինում են վրիպումներ, բայց ամենակարևորը՝ ունենալ քաջություն դրանց անդրադառնալու և ճիշտ արձագանքելու»,- ճեպազրույցի ընթացքում նշել է նախարարը՝ հավելելով, որ Հունանյանի հրաժարականը գնահատանքի արժանի քայլ է։

Սակայն այս հայտարարությունը հանրային դաշտում հակասական արձագանք է առաջացրել՝ հաշվի առնելով առողջապահական համակարգում նախկինում տեղի ունեցած ծանր միջադեպերը։ Մասնավորապես, 2020-ի 44 օրյա պատերազմում զոհված մեր հայորդիների դիակները Աբովյանի դիահերձարանում անմարդկային պայմաններում պարկերի մեջ լցված հայտնվել էին գետնին թափված վիճակում: Դիակների նկատմամբ այս անընդունելի վարքը լայն հանրային վրդովմունք էր առաջացրել։ Բայց այդ սկանդալից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքական պատասխանատվություն չկրեց, հրաժարական չներկայացրեց և սահմանափակվեց միայն ներողություն խնդրելով՝ չընդունելով համակարգային սխալի համար անձնական պատասխանատվությունը։ Երկակի չափանիշների նման դրսևորումը նախարարի կողմից մեղմ ասած ազնիվ չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder