Այս ամենը պետք է հանգուցալուծվի միայն գործող իշխանություններին հեռացնալու միջոցով. Հակոբ Հակոբյան
Քաղաքական
16:55 22/01/2026
Հայաստան

Այս ամենը պետք է հանգուցալուծվի միայն գործող իշխանություններին հեռացնալու միջոցով. Հակոբ Հակոբյան

«Քանի որ իրենց հետաքրքիր չէ այս երկրի և քաղաքացիների բախտը և իրենք ունեն միայն սեփական իշխանությունը պահելու խնդիր, այս շինծու դատավարությունն ամիսներ շարունակ շարունակվում է»,- «18 արդարների» դատավարական նիստի ընդմիջմանն ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ այս ամենը պետք է հանգուցալուծվի միայն այս իշխանությունների հեռացնալու միջոցով։

«Որովհետև մենք տեսնում ենք, որ չկա որևէ դատավարություն, արդարաություն, ամեն ինչ կատարվում է մեկ անձի պատվերով և միամտություն է ակնկալել, որ արդար դատավարություն կլինի»,-ասաց Հակոբյանը։

 Նրա կարծիքով, քանի դեռ սրբազանները, բարերաները, ազգի ճակատագրի համար անհանգիստ մարդիկ գտնվում են բերդերում ու կալանավայրերում, որևէ լավ բանի ակնկալիք չի կարող լինել։

«Ե՛վ երկրի խորհրդարանի մեծամասնությունը, և՛ կառավարությունը, և՛ ՀՀ նախագահն ունեն շարժվելու նույն տրամաբանությունը, նույն պարտվողական դիրքերից հանդես գալու, փորձելու հաճոյանալու այնպիսի ռազմաքաղաքական հանցագործություն կատարած անձի, ինչպիսին Ալիևն է, որովհետև ոչ ոք չի ընդունել, որ այն, ինչ կատարվեց Արցախի Հանրապետությունում, երբ 120 հազար բնիկ ժողովուրդ տեղահանվեց այդ երկրից, այն ուղղակի հանցագործություն չէ»,-անդրադառնալով Դավոսում Վահագն խաչատուրյանի՝ Ալիևին ուղղված երախտիքի խոսքերին՝ ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder